Դեղամիջոցներով թերապիայի կառավարման ծրագրի ծառայություններ

Դեղամիջոցներով թերապիայի կառավարման ծրագիրը (Medication Therapy Management, MTM) Medicare-ի և Medicaid-ի ծառայությունների կենտրոնների (Medicare & Medicaid Services, CMS) սահմանված ծրագիր է, որը պահանջվում է Medicare Part D-ի բոլոր հովանավորներից: MTM ծրագրի նպատակն է, որ դեղագործը կամ այլ առողջապահական մասնագետն օգնեն Medicare Part D-ի բարդ առողջական կարիքներ ունեցող անդամներին՝ կառավարելու իրենց դեղամիջոցները:

Blue Shield of California-ի դեղագործները կամ մեր պայմանագրային վաճառող OutcomesTM-ը կտրամադրեն MTM ծառայություններ իրավասու անդամներին: Այս դեղագործները OutcomesTM-ից, տեղական համայնքից կամ մեր դեղագործների մատակարարների ցանցից են և կտրամադրեն դեղամիջոցների վերանայումներ հեռախոսով կամ անձամբ՝ անդամներին օգնելու համար.

  • Ուսումնասիրել նրանց դեղամիջոցներ և առողջական խնդիրները
  • Նվազեցնել դեղամիջոցներ օգտագործման հետևանքով առաջացած կողմնակի ազդեցությունների վտանգը, ներառյալ դեղերի՝ միմյանց վրա ունեցած փոխազդեցությունները
  • Գնահատել, թե արդյոք կան ավելի ցածր գնով այլընտրանքներ

Medicare Part D-ի Դեղամիջոցներով թերապիայի կառավարման ծրագրի իրավունակություն

Անդամները կանդամագրվեն մեր MTM ծրագրում, եթե նրանք բավարարեն հետևյալ նպատակային խմբերից մեկի պահանջներին.

1. CMS նվազագույն շեմեր (նպաստնառուն պետք է համապատասխանի յուրաքանչյուր չափանիշին).

ա. Ախտորոշվել են հետևյալ քրոնիկ բժշկական վիճակից երեքը.

• Ալցհեյմերի հիվանդություն
• Ոսկրերի հիվանդություններ – հոդաբորբ (ներառյալ ոսկրախորշավորում, ոսկրահոդաբորբ և ռևմատոիդ արթրիտ) 
• Սրտային անբավարարություն (CHF)
• Շաքարախտ
• Դիսլիպիդեմիա
• Վերջին հանգրվանի երիկամի հիվանդություն (ESRD)
• Մարդու իմունային անբավարարության վիրուս/ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (ՄԻԱՎ/ՁԻԱՀ)
• Գերճնշում
• Հոգեկան առողջության խանգարում (ներառյալ ընկճվածությունը, շիզոֆրենիան, երկբևեռ խանգարումը և հոգեկան առողջության այլ քրոնիկ/հաշմանդամություն առաջացնող խանգարումներ)
• Շնչառական հիվանդություններ (ներառյալ ասթմա, թոքային քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (COPD) և թոքերի այլ քրոնիկ խանգարումներ)

 

բ. Ամսական ստանում է Part D-ի առնվազն ութ կամ ավելի ապահովագրված վիճակը կայունացնող դեղեր

գ. Դեղերի Part D-ի տարեկան ծախսերի չափը առնվազն $1623 է

2. Հաստատվել է որպես ռիսկային նպաստառու (ARB), ինչպես սահմանված է 42 CFR § 423.100-ի կողմից՝ օփիոիդային և հնարավոր բենզոդիազեպինի դեղամիջոցների օգտագործման պատճառով:

 

Եթե իրավունակ լինեք, ապա նամակ կստանաք, որը Ձեզ կներկայացնի ծրագիրը և տեղեկատվություն կներառի դեղագործի հետ հանդիպում նշանակելու մասին: Դուք կարող եք նաև ավտոմատացված կամ ուղիղ զանգ ստանալ առողջապահության մասնագետից, որը լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրի MTM-ի մասին:

Ձեզ համար լրացուցիչ ծախսեր չկան, և Դուք կարող եք չմասնակցելու որոշում կայացնել: Եթե չեք ցանկանում կամ չեք կարող մասնակցել, կապվեք Blue Shield of California-ի հետ՝ ծրագրից դուրս գալու համար: Սակայն մենք խորհուրդ ենք  տալիս լիարժեք օգտվել այս ծառայությունից, եթե համապատասխանում եք իրավասության պահանջներին:

Դեղամիջոցներով թերապիայի կառավարման ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք Blue Shield Հաճախորդների սպասարկման ծառայության բաժին՝ Ձեր նույնականացման (ID) քարտի վրա նշված հեռախոսահամարով:

 

Դեղամիջոցներով թերապիայի կառավարման ծրագրի ծառայություններ

MTM ծրագիրը բաղկացած է երկու հիմնական ծառայություններից.

  • Դեղամիջոցների տարեկան համապարփակ վերանայում (CMR)
  • Դեղամիջոցների թիրախային վերանայում (TMR)

Դեղագործները ուղղակիորեն  կաշխատեն իրավունակ անդամների և մատակարարների հետ՝ համոզվելու, որ անդամներն առավելագույն օգուտ են ստանում իրենց ընդունած դեղամիջոցներից:

 

1. Դեղամիջոցների տարեկան համապարփակ վերանայում (CMR)

Դեղագործները հեռախոսով կամ անձամբ անհատական խորհրդատվություններ կունենան անդամների հետ՝ վերանայելու իրենց դեղերի պատմությունը, ներառյալ դեղատոմսով, առանց դեղատոմսի (OTC) և այլընտրանքային դեղամիջոցներով թերապիաները:

Անդամը կստանա խորհրդատվության գրավոր ամփոփագիր՝ համապատասխան գնահատականներով և առաջարկություններով: Դեղագործը կարող է նաև կապ հաստատել անդամին դեղատոմս նշանակող բժշկի հետ՝ խնամքը համակարգելու կամ բուժման փոփոխություններ առաջարկելու համար:

Հիվանդների ստանդարտ արդյունք, անգլերեն (PDF, 444 KB)

Հիվանդների ստանդարտ արդյունք, իսպաներեն (PDF, 313 KB)

Հիվանդների ստանդարտ արդյունք, արաբերեն (PDF, 481 KB)

Հիվանդների ստանդարտ արդյունք, հայերեն (PDF, 398 KB)

Հիվանդների ստանդարտ արդյունք, պարզեցված չինարեն (PDF, 375 KB)

Հիվանդների ստանդարտ արդյունք, ավանդական չինարեն (PDF, 371 KB)

Հիվանդների ստանդարտ արդյունք, պարսկերեն (PDF, 521 KB)

Հիվանդների ստանդարտ արդյունք, քմերերեն (PDF, 285 KB)

Հիվանդների ստանդարտ արդյունք, կորեերեն (PDF, 477 KB)

Հիվանդների ստանդարտ արդյունք, ռուսերեն (PDF, 400 KB)

Հիվանդների ստանդարտ արդյունք, տագալերեն (PDF, 313 KB)

Հիվանդների ստանդարտ արդյունք, վիետնամերեն (PDF, 427 KB)

 

2. Դեղամիջոցների թիրախային վերանայում (TMR)

TMR-ն անդրադառնում է կոնկրետ հայտնաբերված դեղորայքի խնդրին կամ գնահատում է, թե արդյոք առկա է դեղամիջոցների հետ կապված հավանական խնդիր։ Այն իրականացվում է  իրավունակ անդամների համար առնվազն եռամսյակը մեկ՝ ողջ տարվա ընթացքում:

Դեղագործներն անհրաժեշտության դեպքում կհետևեն անդամներին և կարող են կապ հաստատել անդամի դեղատոմս նշանակող բժշկի կամ առաջնային խնամքի բժշկի հետ՝ բուժման փոփոխություններ առաջարկելու համար:

Y0118_25_096A_C 02182025
H2819_25_096A_C Accepted 02232025

Page last updated: 2/23/2025

*Անվճար թվային պատճեն՝ առանց անդամագրվելու պարտավորության:

Blue Shield Medicare-ի խորհրդատուները հասանելի են ապրիլի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ 08։00-ից 20։00, աշխատանքային օրերին, իսկ հոկտեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը՝ 08։00-ից 20։00, շաբաթը յոթ օր:

© California Physician’s Service DBA Blue Shield of California 1999-2025. Բոլոր իրավունքները վերապահված են:

California Physicians Service DBA Blue Shield of California-ն Blue Shield ասոցիացիայի անկախ անդամ է:

Blue Shield of California 601 12th Street, Oakland, CA 94607.

Blue Shield Medicare Advantage-ի ծրագրերի համար. Blue Shield of Californian-ն HMO է, HMO D-SNP, PPO և PDP-ն ծրագիր է՝ Medicare-ի, ինչպես նաև Կալիֆորնիա նահանգի Medicaid ծրագրի հետ կնքված պայմանագրերով: Blue Shield of California-ում գրանցվելը կախված է պայմանագրի երկարաձգումից:

 
 
Ընկերությունը պահպանում է համապատասխան նահանգային օրենքները և քաղաքացիական իրավունքի մասին դաշնային օրենքները և խտրականություն չի դրսևորում, չի բացառում մարդկանց կամ տարբերվող վերաբերմունք ցուցաբերում նրանց նկատմամբ ռասայի, մաշկի գույնի, ազգային ծագման, էթնիկ խմբի պատկանելության, առողջական վիճակի, գենետիկական տվյալների, ծագման, կրոնի, սեռի, ամուսնական կարգավիճակի, սեռի, գենդերային ինքնության, սեռական կողմնորոշման, տարիքի, մտավոր կամ ֆիզիկական հաշմանդամության պատճառով: La compañía cumple con las leyes de derechos civiles federales y estatales aplicables, y no discrimina, ni excluye ni trata de manera diferente a las personas por su raza, color, país de origen, identificación con determinado grupo étnico, condición médica, información genética, ascendencia, religión, sexo, estado civil, género, identidad de género, orientación sexual, edad, ni discapacidad física ni mental.  本公司遵守適用的州法律和聯 邦民權法律,並且不會以種族、膚色、原國籍、族群認同、醫療狀況、遺傳資訊、血統、宗教、性別、婚姻狀況、性別認同、性取向、年 齡、精神殘疾或身體殘疾而進行歧視、排斥或區別對待他人。